Ողջույն
Ես Թովմաս Առաքելյանն եմ
Հայոց եկեղեցում ձեր օնլայն գիդը
Իմ մասին
Ծնվել եմ Գյումրիում, պատանեկությունս անցել է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, ապա Գետամեջ գյուղերում:
- Ավարտել եմ Հառիճավանքի Թրբանճյան հոգևոր ընծայարանը
- 2015-19 թվականներին սովորել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում
- 2019 թ. զորակոչվել և համալրել եմ Հայոց բանակի շարքերը
- Մասնակցել եմ Արցախյան 44-օրյա պատերազմին
- 2019 թ. հոկտեմբերին տպագրվել է իմ հեղինակային գիրքը` «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում»
- Շուրջ 2 տարի է զբաղվում եմ բլոգինգով
- Ծառայում եմ Հայոց եկեղեցու Տավուշի թեմում որպես երիտասարդաց պատասխանատու
<<Ճանապարհ>> գրքի մասին
Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։
Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։
Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։